
ԱՄՆ-ի Սենատը ձեռնամուխ է լինում Թրամփի իմփիչմենթի գործի քննությանը

ԱՄՆ-ի Սենատը հունվարի 16-ին կսկսի նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների քննությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հայտնել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը։
Ելույթ ունենալով Սենատում՝ Մակքոնելը հայտարարել է, որ հունվարի 16-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին) կլսեն մեղադրողներին Ներկայացուցիչների պալատից, որոնք սենատորներին կներկայացնեն Թրամփին առաջադրված մեղադրանքի հոդվածները: Նույն օրը երդում կտա Գերագույն դատարանի ղեկավարը, որը կքննի Սենատում կայանալիք գործընթացը, որտեղ սենատորները երդվյալ ատենակալների դեր են կատարելու:
Ներկայացուցիչների պալատը հունվարի 15-ին քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործը Սենատ հանձնելու օգտին: Սպիտակ տան ղեկավարին ներկայացված է մեղադրաքի երկու հոդված՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի հետաքննության խոչընդոտում: Փաստաթուղթը նաեւ հավանություն է տալիս յոթ մեղադրողներին, որոք դատավարության ընթացքում կներկայացնեն Ներկայացուցիչների պալատը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: