Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Պուտինին հղած ուղերձից հետո Դաշնային ժողովին հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, թեպետ վերջինիս խոսքերով՝ ամեն ինչ չէ, որ ստացվել է: Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ մոտակա ժամանակներում կհանդիպի նախարարներից յուրաքանչյուրի հետ, իսկ մինչ այդ նա խնդրում է ողջ ծավալով կատարել իրենց պարտականությունները:

Պատրաստեց 168.am-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս