
«Փոփոխություններ լինելու են». Վոդոլացկի

Հունվարի 16-ին ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության նիստն անցել է առանց կառավարության նոր կազմում նախարարների անունների քննարկման: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին: «Ես ձեզ Միշուստինի խոսքերը փոխանցում են բառացիորեն՝ փոփոխություններ լինելու են: Բայց ինչ փոփոխություններ՝ նա չի ճշտել»,-ասել է Վոդոլացկին:
Խմբակցության՝ հինգշաբթի օրը կայացած նիստում վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը հավանություն է տրվել միաձայն:
Ռուսաստանի վարչապետի պաշտոնում երկրի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի թեկնածությունը հունվարի 15-ին առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա դա արել է այն բանից հետո, երբ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: