Boeing-ը 2019 թվականին կրկնակի նվազեցրել է ինքնաթիռների մատակարարումները
Boeing ամերիկյան ավիակոնցեռնը 2019 թվականին պատվիրատուներին մատակարարել է 380 ինքնաթիռ՝ ավելի քան կրկնակի նվազեցնելով մատակարարումների ծավալները 2018 թվականի ցուցանիշների համեմատությամբ: Համապատասխան տվյալները տեղ են գտել ընկերության հաշվետվության մեջ, որը հունվարի 14-ին հրապակվել է նրա կայքում։
Ինչպես ճշտել է CNN հեռուստաընկերությունը, մեկ տարի առաջ ընկերությունը հաշվետվություն էր ներկայացրել 806 մեքենաների մասին, որոնք մատակարարվել են ամբողջ աշխարհում նրա պատվիրատուներին: Այսպիսով, անցյալ տարի Boeing-ի արտադրության ցուցանիշն ընկել էր 53 տոկոսով: Մատակարարումների թվի կտրուկ նվազում էր հրահրել առաջին հերթին այն ճգնաժամը, որը կապված է 737 MAX մոդելի ինքնաթիռների հետ, որոնց շահագործումը դադարեցվել է երկու աղետներից հետո:
Այսպես, 2019 թվականի ընթացքում պատվիրատուներն ստացել են 737 ընտանիքի 127 ինքնաթիռ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ընկերությանը հաջողվել էր մատակարարել 580 այդպիսի հանրանավ: Բացի այդ, անցած տարի Boeing-ը գնորդներին ուղարկել է 787 ընտանիքի 158 ինքնաթիռ, 777 ընտանիքի 45 հանրանավ: 767 մոդելային շարքի ինքնաթիռներից մատակարարվել է 43 միավոր, իսկ 747-ից՝ յոթ միավոր:
Ավելի վաղ Boeing-ի գլխավոր մրցակիցը՝ Airbus եվրոպական ավիաշինական ընկերությունը, հաշվետվություն է ներկայացրել 863 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ: Նրա տեղեկատվության համաձայն, այդ ցուցանիշը 8 տոկոսով գերազանցել է 2018 թվականի տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: