ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առևտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջը
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցություններն առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են: Այդ մասին Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։
«Մենք արդեն ձեռնամուխ են եղել գործարքի երկրորդ փուլին վերաբերող քննարկումերին»,- ասել է նա, սակայն մանրամասներ չի հայտնել:
Հունվարի 15-ին Թրամփը եւ Լյու Հեն ստորագրել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական վեճի կարգավորման առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը:
Պետական դեպարտամենտում այդ իրադարձությունը համարել են ԱՄՆ-ի մեծ հաղթանակը: Համաձայնագիրը ենթադրում է, որ Պեկինն ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը երկու տարվա ընթացքում կավելացնի առնվազն 200 միլիարդ դոլարով: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա դիմաց ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ չի սահմանի Չինաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ավելի վաղ հայտարարել է, որ առեւտրական գործարքի առաջին փուլը չի նախատեսում չինական ապրանքների բոլոր մաքսերի վերացում, դա մասնակիորեն հաշվի կառնվի երկրորդ փուլում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: