ՌԴ կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ. Դմիտրի Կիսելյով
Ռուսաստանի կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ, իսկ տնտեսական նոր մոդելը՝ հասկանալի մարդկանց համար: Այդ մասին իր սյունյակում գրել է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն, լրագրող Դմիտրի Կիսելյովը:
«Ռուսաստանում կլինի նոր կառավարություն: Դրամտիկ ոչինչ չկա: Դա էլ հենց իշխանության թարմացումն է: Նախագահն առաջադրել է նոր խնդիրներ: Դրանց իրականացման համար նոր թիմ է պետք»,- գրել է Դմիտրի Կիսելյովը։
Ինչպես ընդգծել է Կիսելյովը՝ հեռացող կառավարությանը ՌԴ նախագահի նախորդ տարվա ուղերձից հետո արդեն տրվել էր հնարավորություն, երբ տնտեսական աճի ցուցանիշների մասով Պուտինը մատնանշել էր, որ պետք է գերազանցեն համաշխարհային միջին ցուցանիշները։
«Նախագահը դա համարել էր Ռուսաստանի գոյատևման նախապայմաններից մեկը։ Պուտինի նախանշածը 3 տոկոսանոց աճն էր, իսկ կառավարությունը, որն արդեն հեռանում է, կարողացել է ապահովել 1,1 տոկոս և հաջորդ երկու տարիների համար էլ նույնքան է նախանշել։ Նման տեմպի դեպքում մեր և Ամերիկայի ու Ասիայի միջև տարբերությունն ավելանում է և ուշ թե շուտ չի կարողանա սպասարկել արտաքին քաղաքականության ոլորտում վերցված թափը, սոցիալական պարտավորությունների և նաև անվտանգության հետ կապված խնդիրները:
Պուտինն այս ամենը բացատրել էր 2019-ի իր ուղերձում: 2020-ի ուղերձն անխուսափելիորեն առաջարկում է նոր թիմ »,- գրել է Կիսելյովը: