Պուտինն առաջարկել է խստացնել ՌԴ նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում առաջարկել է խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Պետության գործող ղեկավարի կարծիքով՝ նախագահի թեկնածուները պետք է Ռուսաստանում ապրեն 25 տարուց ոչ պակաս եւ երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենան:
«Էլ ավելի խիստ պահանջներ պետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք հավակնում են Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին: Այստեղ առաջարկում եմ ամրագրել Ռուսաստանում տարածքում 25 տարուց ոչ պակաս մշտական բնակության, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիության բացակայության կամ այլ պետությունում կեցության իրավունքի մասին պահանջները, ընդ որում՝ ոչ միայն ընտրություններին մասնակցելու պահին, այլեւ երբեւէ ավելի վաղ»,-ասել է նախագահ Պուտինը: