Նոր տիպի կորոնավիրուսը վաղ փուլերում դրսևորվում է բարձր ջերմության և հազի տեսքով

Նոր տիպի կորոնավիրուսը, որն արձանագրվել է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, վաղ փուլերում դրսեւորվում է բարձր ջերմության եւ հազի տեսքով: Այդ մասին ասված է Ուհանի Առողջապահության գործերի քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել էին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: «Ամենավաղ փուլում հիվանդությունը դրսեւորվում է բարձր ջերմության եւ հազի տեսքով, վաղ փուլում այն ընթանում է երկարատեւ թեթեւ ձեւով: Հիվանդությունը հեշտությամբ կարող է ծանր ձեւի վերաճել տարեց մարդկանց եւ ուրիշ հիմնական հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Քերկհովեն հայտարարել է, որ Ուհանում արձանագրված կորոնավիրուսի նոր տիպը կարող է օդակաթիլային ճանապարհով փոխանցվել մարդուց մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031