ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Ժնևում ընթացող բանակցային գործընթացը սիրիական հակամարտության վերաբերյալ այդպես էլ որևէ առաջընթաց չգրանցեց: Կողմերը չունեցան դեմ առ դեմ հանդիպում:
Միգրացիոն քաղաքականության եւ փախստականների բաշխման բաժնեմասերի նկատմամբ Եվրամիության անդամ երկրների դիրքորոշումներն առայժմ չեն փոխվել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կանցկացնի նիստ՝ նվիրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած նիստում քաղաքական որոշում են ընդունել՝ երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի վերջին:
Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը չափազանց կարեւոր քայլ է Հայաստանի համար:
Ֆրանսիայում դեկտեմբերի 14-ին չորս երեխա է զոհվել, եւս 20 մարդ՝ ծանր վիրավորել դպրոցական ավտոբուսի հետ գնացքի բախման հետեւանքով:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ չի համարում Եվրոպական Միության հետ համաձայնագրի ստորագրումը զիջում կամ փոխզիջում ձևակերպումների ներքո դիտարկելը: «Արմենիա» հեռուստանկերությանը տված հարցազրույցում նա ասել է, թե Հայաստանը արևելյան և արևմտյան ուղղություններով երկխոսությունը երբեք որպես հակադրություն չի դիտարկել:
Պերուի մայրաքաղաք Լիմայում մի քանի կանայք էին հավաքվել զբոսայգում ծառերի հետ խորհրդանշական ամուսնության համար:
Իռլանդիայից Ալեքս Բերմինհեմը Twitter-ում պատմել է իր տատիկի տանը նախամանորյա արտասովոր դիպվածի մասին:
Համբուրգից մեկնած Airbus A380-ը կատարել է թռիչք, որի հետագիծն առաջացրել է ամանորյա եղեւնի՝ խաղալիքներով:
Չինաստանում տեղի է ունեցել երկու զույգ նույնական երկվորյակների հարսանիքը: Այդ մասին հայտնել է The Mirror-ը:
Սոցիալական ցանցերի օգտատերերն ըստ արժանվույն են գնահատել ամերիկացի տղայի արարքը, որը պաշտպան է կանգնել իր ավագ քրոջը՝ կարծելով, թե նրան ծեծում են:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում:
Արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլը դեկտեմբերի 25-ը՝ այն օրը, երբ բողոքականները եւ կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը, կանցկացնի Սանդրինգեմյան պալատում՝ Եղիսաբեթ Բ թագուհու եւ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:
«Հայ-թուրքական սահմանի փակ վիճակը շարունակելով՝ Թուրքիան և Ադրբեջանը հույս ունեին զիջումներ ստանալ Հայաստանից, կարծելով, թե ծնկի են բերել, ինչը չհաջողվեց, այս արձանագրություններն էլ, հետևաբար, որևէ իմաստ չունի շարունակել պահել»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը, որը տեղի կունենա Ռուսաստանում:
Եվրասիական տնտեսական միությունում կան մի շարք չլուծված հարցեր էներգետիկայի և մաքսային ոլորտներում, սակայն կա դրանք լուծելու գործողությունների պլան:
«Ռուսներին պետք է տրվի սահմանը պաշտպանելու գործառույթ, ոչ թե սահմանը վերահսկելու գործառույթ։ Այսինքն՝ նրանք չպետք է լինեն առաջին հերթին օդակայաններում, չպետք է լինեն նաև Իրանի սահմանին»։
Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ է ունենալ թվային տեխնոլոգիաների ընդհանուր ալգորիթմ, որի շուրջ քննարկումները կմեկնարկեն մոտակա ժամանակահատվածում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել:
Շուրջ 70 մլն երեխաներ ապրում են հումանիտար ճգնաժամերի գոտիներում՝ զրկված լինելով նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից, եւ առաջիկայում այդ թիվն աճելու է:
Այցով Չինաստանում գտնվող Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Սեուլը հաստատակամորեն խաղաղ մեթոդներ է կիրառելու Կորեական թերակղզու խնդրի կարգավորման համար։
«Չի բացառվում, որ Հայաստանին մեղադրեն «դավաճանության» մեջ կամ թույլ չտան շարունակել այս ծրագիրը, ինչպես պատահեց Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ հատկապես ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում մշտապես լուրջ ռուսական հակազդեցության է արժանացել, սպառնալիքների:
Ռուսաստանի նախագահի՝ թվով 13-րդ մեծ մամուլի ասուլիսը տեւել է 3 ժամ 42 րոպե, այդ ընթացքում լրագրողները հասցրել են 65 հարց տալ պետության ղեկավարին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Իրաքի իշխանություններն ի կատար են ածել մահապատիժը 38 դատապարտյալների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության մեջ:
Բունդեսթագը հաստատել է պատգամավորների աշխատավարձերի ինքնաբերաբար բարձրացման օրինագիծը՝ Գերմանիայի քաղաքացիների անվանական եկամուտների աճին համապատասխան։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավագ խորհրդականը կոչ է արել մուսուլմանական երկրներին՝ բոյկոտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ապրանքները Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ սկսված «Թուրքական հոսք» անվանումով գազատարի ուղեգծի մեջ փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի՝ գազատարը Թուրքիայից դեպի Եվրոպա կանցնի ոչ թե Հունաստանի, այլ Բուլղարիայի տարածքով: