
Չեխիան հանում է կարանտինի սահմանափակումները

Վեց շաբաթվա ընթացքում Չեխիան կարող է վերադառնալ կյանքի բնականոն հունին: Կառավարությունը քիչ առաջ հայտարարեց հանրապետության ամբողջ տարածքում խանութների, ծառայությունների և ռեստորանների վերաբացման հնգօրյա պլանի մասին, գրում է expats.cz-ը:
Խանութների և ծառայությունների մեծ մասը, և ռեստորանների բացօթյա տարածքները հնարավոր կլինի բացել մինչև մայիսի 25-ը, հայտարարել է Չեխիայի արդյունաբերության, առևտրի և տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը:
Հինգ քայլանի ծրագիրը կսկսվի երկուշաբթի՝ ապրիլի 20-ին՝ ֆերմերների շուկաների, արհեստի խանութների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների վերաբացմամբ: Թույլատրվում է նաև անցկացնել հարսանեկան տոնակատարություններ, որոնց հրավիրված կլինեն ոչ ավել, քան 10 հոգի:
Ապրիլի 27-ից բացվելու են 200 քմ մակերեսով փոքր խանութները, բացառությամբ այն խանութների, որոնք տեղակայված են ավելի քան 5000 քմ չափի առևտրի կենտրոններում:
Մայիսի 11-ից բացվելու են վարորդական դպրոցները, մարզադահլիճները, ֆիթնես կենտրոնները և մինչև 1000 քմ չափի խանութները: