Սիրիան Չինաստանից բժշկական օգնություն է ստացել
Դամասկոսի միջազգային օդանավակայանում ընդունել են Չինաստանից բերված բժշկական օգնությունը: «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայանում արտաքին գործերի ևմիգրանտների հարցերով նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեկդադը լրագրողների հետ զրույցում Սիրիայի անունից երախտագիտություն էհայտնել Չինաստանին սիրիացի ժողովրդին աջակցելու համար: Նրա խոսքով, այդ աջակցությունն արտացոլում է Չինաստանի իրականձգտումը օգնելու Սիրիային և բոլոր երկրներին կորոնավիրուսի դեմ պայաքարում:
Սիրիայում Չինաստանի դեսպան Ֆեն Բյաոն նշել է, որ բերվել է թեստային համակարգ կորոնավիրուսի ախտորոշման համար: Նա ընդգծել է,որ սա նման օգնության առաջին խմբաքանակն է և առաջիկայում ևս նորերն են սպասվում: Դեսպանը հիշեցրել է, որ ավելի վաղ կատարվել էերկու երկրների բժիշկների փորձի փոխանակում:
Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին նշել է, որ սա մեծ օգնություն է Սիրիայի առողջապահության համակարգին, որը մեծվնաս է կրել ահաբեկչական գործողությունների հետևանքով:
Սիրիայում կորոնավիրուսով վարակվել է 33 մարդ, մահացել է 2-ը: