Պաղեստինում վերջին օրերին գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից:
«ՀՀ-ԵՄ համաձայնության ստորագրումը պատմական իրադարձություն է։ Դուք ինձանից լավ եք ծանոթ այն բոլոր վայրիվերումներին, որոնց հանդիպեց նախորդ համաձայնագիրը։ Իսկ այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը հորդորել է երկրի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ բռնությունների գործադրումը:
Սույն թվականի դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել դատավճիռը Սիթիբանկի Մոսկվայի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանի նկատմամբ:
Երեւանում Ղազախստանի դեսպանությունը դեկտեմբերի 11-ին հանդիսավոր կերպով նշել է երկրի Անկախության հերթական տարեդարձը եւ Ղազախստանի Առաջին նախագահի օրը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը ելույթ է ունեցել մեջլիսում բյուջետային քննարկումների ժամանակ՝ հայտարարելով, որ իրենց բյուջեն ամենաանբարեխիղճն ու անարդարն է:
Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրել է հետաձգել զորավարժությունները ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում, որպեսզի նվազեցվի ԿԺԴՀ-ի կողմից սադրիչ գործողությունների հավանականությունը:
Հորդանանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի պատգամավորները պահանջել են «վերանայել այն բոլոր համաձայնագրերը, որոնք թագավորությունը կնքել է Իսրայելի հետ, ներառյալ 1994 թվականի հաշտության պայմանագիրը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն փաստաթուղթ է ստորագրել ամերիկացի աստղանավորդներին Լուսնի հետազոտությանը վերադարձնելու եւ այնտեղ թռիչքների հնարավորության մասին:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպում է անցկացրել հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Թուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) պատգամավորների միջև բյուջետային քննարկումների ժամանակ վիճաբանություն է սկսվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել ՌԴ-ի եւ Թուրքիայի առեւտրական կապերի հետագա ազատականացումը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերին:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին հետաքննության ընթացքում կալանքից ազատելու Կիեւի Պեչորյան շրջանային դատարանի վճիռը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բրազիոն դեկտեմբերի 11-ին քաղաքի կենտրոնի ստորգետնյա անցուղում տեղի ունեցած պայթյունից հետո ուղեւորություն է կատարել մետրոյով: Համապատասխան լուսանկարը հրապարակված է քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսի Twitter-ում։
«Արյունը միավորեց մեզ»՝ այսպես ողջունեց Սիրիայի հողում Վլադիմիր Պուտինին նախագահ Բաշար ալ-Ասադը: Շնորհակալություն
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Նյու Դելիում կայացած հանդիպմանն առաջընթաց է արձանագրել «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական կառավարական նախաձեռնության եւ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործում:
Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը շատ լավ իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության, թե՛ ԵՄ անդամ պետությունների համար:
Ադրբեջանցի զինծառայող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է:
«Շատ եմ ուզում, որ ընդդիմությունը չխեղդվի չարությունից և չմեռնի, ձգի մինչև նոր նոր տարի»: Այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ընդդիմության հայտարարությանն այն մասին, որ Ռուսթավելիի պողոտայում ամանորյա զարդարանքներից դետալներ են թափվում:
Կիևում ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում, որ տեղափոխվել էր խափանման միջոցն ընտրելու նպատակով, հայտարարել է, որ կշարունակի հացադուլը:
Դիարբեքիրում անցկացվել է մարդու իրավունքների վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցել են Դիարբեքիրի «մարդու իրավունքների միության» (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) Դիարբեքիրի ներկայացուցչության, Դիարբեքիրի փաստաբանների պալատի, միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» (HRW) կազմակերպության ներկայացուցիչները:
Ամանորյա գիշերն ավանդական հրավառությունն աշխարհի ամենաբարձր կառույցի՝ Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ քաղաքային իշխանությունները փոխարինել են լազերային շոուով։
Առաջին հանրային կինոթատրոնները Սաուդյան Արաբիայում կսկսեն աշխատել հաջորդ տարվա սկզբին:
Դուբայի 1 մլրդ դիրհամ (270 միլիոն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին այցելուների համար կբացվի դեկտեմբերի 12-ին:
«Այն փաստը, որ կողմերը գտան հնարավորություն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու՝ խոսուն է, այն հնարավորություն է տալիս շարունակել այնպես, ինչպես ապագայում այդ ժամանակահատվածը թույլ կտա»:
Գերմանիայում 15-մետրանոց եղեւնին ընկել է Սուրբծննդյան տոնավաճառում:
Թուրքիայում բացվել է նոր կայք՝ կրոնական ամուսնության նպատակով կյանքի ընկեր փնտրողների համար: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նմանատիպ կայքեր գոյություն ունեն նաև Անգլիայում և Ինդոնեզիայում:
Կիևի Պեչերսկի շրջանի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: