Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 3.000-ից ավելի նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 հազար 388-ով և ներկայում ընդհանուր թիվը կազմում է 24 հազար 490:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքերն արձանագրվել են 84 տարածաշրջանում: Վարակի դեպք չկա միայն Ալթայի Հանրապետությունում: Տեղեկատվությունը տրամադրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ապրիլի 15-ի տվյալներով վարակվածության ցուցանիշն ավելացել է 16.1 տոկոսով: Ապաքինվել է 1986 մարդ, 198-ը մահացել է: