Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով վարակված 3.643 անձ ծանր վիճակում է

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 15-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդօրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 512-ով՝ ընդհանուր դառնալով՝ 76 հազար 389: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 94-ով: Երկրումվարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 643 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1804-ով: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 49 հազար 933: Մինչ այժմ թեստավորվել է 299 հազար 204 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս