Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում (mfa.gov.tr) Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը:
«Սա նշանակում է, որ, այսպես կոչված՝ սահմանային զորամասը, որը հասկանալի չէ, թե ինչու պետք է պահի Իրանի հետ մեր սահմանը, ուղղակի օձի պես պառկած է ճանապարհի վրա։ Այսինքն՝ դա մեր դռան շեմին պառկած օձ է, այլ ոչ թե սահմանապահ, և կապ չունի Հայաստանի շահերի հետ»:
Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ:
Ինդոնեզիայի Յավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 12-ին:
Ղազախստանում տոնում են Անկախության տոնը. հանրապետությունը նշում է 26-րդ տարեդարձը:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է տեղեկությունները Սոչիում երկնաքարի ընկնելու վերաբերյալ:
Կիպրոսում հստակեցվել են նախագահական ընտրությունների ժամկետները. երկրի նոր նախագահին կընտրեն 2018 թվականի հունվարի 28-ին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:
ԱՄՆ-ի վեց խոշորագույն կինոստուդիաներից մեկը՝ The Walt Disney Company-ն, համաձայնության է եկել 52,4 մլրդ դոլարով հոլիվուդյան մեկ այլ ստուդիայի՝ 21th Century Fox-ի ձեռքբերման շուրջ:
Հռոմի միջով հոսող Տիբր գետի ափերին մինչեւ 2018 թվականի ամռանը կսարքավորվեն արհեստական լողափեր:
«ՀՀ-ում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք ՌԴ-ն ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը ՀՀ-ն ստանում է ՌԴ-ի հետ գործընկերության շնորհիվ»:
Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության» խորհուրդը (BTK) արգելափակել է երկրորդ ամուսնության համար զուգընկեր որոնողների համար բացված կայքը:
Ռուսաստանը և Եգիպտոսը փաստաթուղթ են ստորագրել օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր 2015 թվականի աշնանը:
Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն իսկ հայտնի է անակնկալ հրաժարականներով և պաշտոնյաների հեռացման աղմկահարույց պատմություններով: Այս պատմությունների շարքին է միացել նաև Թրամփի կողմից մեծ աջակցություն վայելող, նրա սևամորթ սակավաթիվ պաշտոնյաներից մեկի՝ Օմարոսա Նյումանի հրաժարականը:
Այս օրերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանում է գտնվում ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանին, ով նախօրեին ներկայացրեց «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսություն:
Ամերիկացիներիների 54 տոկոսը համակրանքով է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին:
Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ բախումների ընթացքում տուժել են 23 պաղեստինցիներ:
Դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել է ութ տարվա ազատազրկման եւ 130 մլն ռուբլի տուգանքի:
«Մենք կարող ենք սա դիտել՝ որպես այս տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձություններից և միջազգային հարաբերությունների ամենահեռանկարային և ամենախոստումնալից դեպքերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ գործընթաց է սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ կապված այդ երկրի կողմից ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով եվրոպական դատարանի կայացրած վճիռը կյանքի չկոչելու փաստի հետ:
ՀՀ Նախագահն ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում: Այս մասին նա ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանը պարտադրված է ունենալ այն զինված ուժերը, որն ունի այսօր, քանի որ դա հնարավորություն կտա լուծել երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանը 2018 թվականի առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վիզաների ազատականացման շուրջ բանակցելու մոտավոր ժամկետների մասին հարցին:
ԱՄՆ-ի վարչակազմի շարքերում աճում է անվստահությունը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նկատմամբ:
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին հրաժարվել է պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո։
Հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Երեք մարդ է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննության շրջանակում կալանավորվել է գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ծառայությունից հեռացված ոստիկան Ռամազան Յուջելը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը երկրի իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվորեն համագործակցել Ֆրանսիայի հետ եւ հնարավորինս արագ աջակցել Եվրամիության բարենորոգման՝ նախագահ Էմանուել Մակրոնի պլաններին: