Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին անցկացրել են տեսակոնֆերանս՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները:

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ կոնֆերանսին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գլխավոր հարցը կորոնավիրուսի դեմ պայքարում կառույցի անդամ երկրների ռազմական հնարավորությունների կիրառումն է, առաջիկա անելիքները և ապատեղեկատվության դեմ պայքարը:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները իրականացրել են ավելի քան 100 առաքելություն բժշկական անձնակազմի, սարքավորումների փոխադրման համար: Ապահովվել է ավելի քան 25 դաշտային հոսպիտալների հիմնում: Տեղադրվել են 25 հազար հիվանդանոցային մահճակալներ: Ավելի քան 4 հազար զինվորական ներգրավվել է քաղաքացիական ծառայություններին աջակցելու համար»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս