Բաժիններ՝

«Ցավում եմ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը». Ժոզեպ Բորել

Եվրամիությունը հիմնավորված չի համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ցավում եմ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Ոչ մի հիմք չկա այդ քայլն արդարացնելու այն փուլում, երբ նրա ջանքերն անհրաժեշտ են ավելի, քան երբևէ»,-ասել է նա: Բորելն ընդգծել է, որ ջանքերը համադրելու պարագայում մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը, որը չգիտի սահմաններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ին ուղղվող իր ֆինանսավորումը դադարեցրել է մինչև գնահատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք հանգեցրին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս