Բաժիններ՝

Թրամփը դադարեցնում է ԱՀԿ ֆինանսավորումը՝ մեղադրելով կազմակերպությանը կորոնավիրուսի հետևանքով արձանագրվող մահերի մեջ

«ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը»,- բրիտանական «The Independent»-ի փոխանցմամբ, ժամեր առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մինչ նրա աշխատակազմը դիտարկում է այն տեղեկությունը, ինչը Թրամփը որակում է, որպես խմբի «աղետալի» դերակատարություն Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը «թաքցնելու» գործում:

«Իրականությունն այն է, որ ԱՀԿ-ն չկարողացավ ժամանակին ձեռք բերել և տրամադրել տեղեկատվություն»,- ասել է Թրամփը՝ շարունակելով, որ ԱՀԿ-ն ձախողեց իր հիմնական պարտականությունը և պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:

ԱՄՆ նախագահը, որն ինքն է մեղադրվում այս վիրուսի ծանրության մասին նախազգուշացումներին ժամանակին չարձագանքելու և քայլեր չձեռնարկելու համար, նշել է նաև, որ ԱՀԿ-ի կողմից առողջապահական արտակարգ դրություն հայտարարելը հետաձգելը հսկայական արժեքավոր ժամանակ է խլել։

Թրամփը նաև մեղադրել է ԱՀԿ-ին «ճանապարհորդական արգելքներին ընդդիմանալու», ինչպես նաև Չինաստանի կառավարության այն «քարոզչությունը» կրկնելու մեջ, որ վիրուսը չի կարող փոխանցվել անձից անձ:

ԱՄՆ ղեկավարը նաև սպառնում է դադարեցնել անդամակցությունը կազմակերպությանը, ասելով. «Մենք այլ ճանապարհ չենք ունենա, եթե խումբը չփոխի իր գործունեությունը: ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ամենամեծ ֆինանսական աջակիցն է, Չինաստանը՝ երկրորդը»,- ասել է Թրամփը։

Ըստ բրիտանական լրատվամիջոցի՝ Թրամփի աշխատակազմը մտադիր է վերաուղղել ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկրների, որոնք ունեն առողջապահական խնդիրներ, սակայն թե ինչպես մանրամասներ դեռ չեն ներկայացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս