Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։
Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:
Հայաստանում տարբեր շրջանակներում կրկին քննարկում ու դիտարկում են իրանական գազը ռուսական գազին այլընտրանք դարձնելու տարբերակը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։
Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով:
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է մոտ ժամանակներս, հնարավոր է, մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջն առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին պաշտոնաթող անելու հնարավորությունը:
Վրաստանի Պետանվտանգության ծառայության աշխատակիցները վրաց-հայկական սահմանին ձերբակալել են Հայաստանի քաղաքացու՝ Ռուսաստան թորիում ռադիոակտիվ նյութի փոխադրման մեղադրանքով, որը ծրարված է եղել չորս փաթեթներով, հուլիսի 15-ին հաղորդել են Պետանվտագնության ծառայության մամուլի բաժնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնակազմը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաթեթ է պատրաստել:
Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի ՝շէ ուժի մեջ պահպանել, թեեւ դրա շանսն այնքան էլ մեծ չէ:
Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov):
Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, եւ ինչպես իրավապահները, որոնք ցրելիս վարզանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, խույս չեն տա պատասխանատվությունից:
Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 03:15-ին, Էրզրումի Օլթու գավառում օջախի 7 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Բարբադոսում կշարունակեն Նորվեգիայի միջնորդությամբ բանկացությունները երկրի կառավարության հետ:
«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաեւ պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որեւէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Մեթինա շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 8 զինյալ:
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը։
Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը։
Չինացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայում բավականին մեծ աճ է արձանագրել։
Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան
Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող չորս երկրներից մեկն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին հետախուզության համար պատասխանատու Սահմանադրության պահպանման գերատեսչությունը (BFV)։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուրաթ Էմիրը խորհրդարանում բարձրացրել է մանկահասակ հարսների հարցը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ երկրում վերջին 5 տարում 84․462 անչափահաս աղջիկ է մայրացել։
Աֆղանստանի արևելքում գտնվող Բագդիզ նահանգում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ինը, այդ թվում և երկու երեխա, վիրավորվել են:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB» մակարդակից նվազեցրել է «BB-»-ի, ռեյտինգային կանխատեսումը բացասական է:
Աֆղանստանի արևմտյան Քալայի-Նաու քաղաքում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա:
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում հուլիսի 13-ին տեղի ունեցած ցլերի վազքի ժամանակ տուժել է առնվազն հինգ մարդ:
Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի: