Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ոստիկանի վրա հարձակման նոր դեպք է գրանցվել

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանները: Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը: Ենթադրյալ հարձակվողը 26-ամյա Մեյսոն Ջեյմս Լաիրան է, ով թաքնվել և հարմար պահի կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ:

«Սպանության գործով քննություն է սկսվել: Մենք ենթադրում ենք, որ կասկածյալը ողջ է և ազատության մեջ է: Մենք տեղեկություն էինք ստացել այն մասին, որ այդ հատվածում դիակ է հայտնաբերվել: Մեր աշխատակիցները գնացել են կանչի հետքերով: Միաժամանակ զանգ է գրանցվել նաև շրջանային շերիֆի գրասենյակում, որտեղից դուրս է եկել ոստիկանության մեքենան: Մենք ենթադրում ենք, որ այս թակարդը սարքողը թափառաշրջիկ է: Նա կրակել է շերիֆի տեղակալի ուղղությամբ, և փամփուշտը դիպել է նրա գլխին»,-մանրամասներ է ներկայացրել շրջանային ոստիկանության ղեկավար Տաի Լյուիսը:

Նշվում է, որ այդ գործողությունը պլանավորված է եղել՝ իմանալով, որ ոստիկանները կարձագանքեն զանգին և կգնան ասած վայր: Քաղաքացին հարձակվելու մտադրություն է ունեցել:

Ավտոմեքենայի մեջ գտնվող երկրորդ ոստիկանը պատասխան կրակ է բացել: Տեղում փոխադարձ կրակոցները շարունակվել են որոշ ժամանակ:

Վերջին հինգ օրվա մեջ սա ոստիկանի վրա հարձկման արդեն երկրորդ դեպքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս