Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն:
Եվրամիության խորհուրդն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով (ԷԿՕՖԻՆ) պաշտոնապես առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադիչ տնօրեն Քրիստին Լագարդին 2019 – 2024 թվականներին նշանակել Եվրոպայի Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել 1 Ռուսաստանի ղեկավարությանը՝ հանրապետության արմատապես տրամադրված քաղաքական ուժերի սադրանքներին չենթակվելու կոչով:
EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները։
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հուլսի 9-ին երդում է տվել նախագահական պալատում:
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Տավայնին վաճառել ավելի քան 2,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 108 M1A2 Abrams տանկ եւ 250 FIM-92 Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ կից սարքավորումներ:
Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող է իրանակացվել հուլիսի 9-ին:
Վենեսուելայի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության նոր փուլը, որն ընթանում է Բարբադոսում, կարող է ավարտվել համաձայնության ձեռքբերմամբ:
Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի լույս 9-ի գիշերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են 12 պաղեստինցիների, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ:
Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականների ձերբակալման կարգարագիր է տվել, որոնց կասկածում են Թուրքիայում արգելված «ֆեթհուլահակակնների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցության մեջ:
Թեհրանն առանց պատասխանի չի թողնի Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանման հետ կապված միջադեպը:
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ներկայումս ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են՝ ինչպես երբևէ։
Այս իրավիճակում Ղարաբաղյան հակամարտությունում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը նվազում է այս պահին, որովհետև իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Թուրքիայի հետ, և այս հակամարտությունում մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, և երբ Թուրքիան զբաղված է նշված խնդիրներով, բնական է, որ նա շահագրգռված չի, որ այստեղ սկսվեն ռազմական գործողություններ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պաշտոնակալության պահից ի վեր առավելագույն ցուցանիշին նրա վարչակազմի հաջող տնտեսական քաղաքականության շնորհիվ:
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գտնվող բանտի նոր մասնաշենքի խցիկների հարմարավետությունը բարձրացնելու, սարքավորումներով հագեցնելու գործընթացը մոտենում է ավարտին:
Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման երրորդ տարելիցի կապակցությամբ հեղաշրջման մասին պատմող հոլովակ է պատրաստվում հրապարակել, որը լինելու է 7 լեզվով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական թիկնապահները կռիվ են սարքել Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանային ոստիկանության աշխատակիցների հետ՝ Սարաևոյի օդանավակայանում:
: Ռուսաստանի բոլոր կազմակերպված զբոսաշրջիկները, որոնք մինչև հուլիսի 8-ին պետք է լքած լինեին Վրաստանի տարածքը, վերադարձել են Ռուսաստան:
Իրանն սկսել է 3,67 տոկոսից՝ այն առավելագույն մակարդակից, բարձր ուրան հարստացնել, որը նախատեսված է միջուկային գործարքով:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին:
Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող 2001թ. ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը։ Ինչպես ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հռչակագիրն ընդունվել է առանց հակահայկական բանաձևերի։
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսին կառավորություն կազմելու մանդատ է տվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնից հեռացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային:
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Զապ և Գարա շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 ներկայացուցիչ:
Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:
Իսրայելի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող ապարատը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին: