Բաժիններ՝

Եգիպտոսը երկարաձգում է սահմանափակումների ժամկետը

Եգիպտոսի իշխանությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի վերջը: Պահպանվում են նաև լողափերի, այգիների փակ լինելու հետ կապված սահմանափակումները:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ եղել են նաև պարետային ժամի հետ կապված փոփոխություններ:

Եգիպտոսի Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երկրում կա վարակվածության 38 հազարից ավելի դեպք, մահացել է 1342-ը: Հունիսի 5-ին երկրում գրանցվել է 1 455 նոր դեպք:

Պարետային ժամի տևողությունն առաջիկա կիրակի օրվանից կլինի 20:00-ից մինչև առավոտյան 04:00-ն: Ներկայում պարետային ժամը 20:00-ից մինչև 05:00-ն է: Նշվել է նաև, որ խանութներին հնարավորություն կտրվի աշխատել մեկ ժամով ավելի երկար՝ մինչև 18:00-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս