Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, հուլիսի 24-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։
Աշխարհը պետք է շնորհակալությամբ ընկալի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ջանքերը Որմզդի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության ուղղությամբ:
Իտալիայում սկսվել է տրանսպորտային հատվածի աշխատողների ընդգրկուն գործադուլը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերելը Լեհաստան կժամանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որը կնշվի սեպտեմբարի 1-ին:
Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, առնվազն 40 մարդ համարվում է անհայտ կորած:
ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող ավտոմոբիլը հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից:
Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hուլիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական նեկայացուցիչ Աբաս Մուսավին հուլիսի 24-ին «բացարձակապես անընդունելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն Աֆղանստանում պատերազմը հաշված օրերում շահելու՝ Վաշտինգտոնի ունակության մասին, հաղորդել է IRNA գործակալությունը։
Մարկ Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, պաշտոնապես ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը:
Չինաստանը կողմնակից է ոչ մի կարգի հանգամանքներում առաջինը միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը:
Եվրամիությունը (ԵՄ) սերտ շփան մեջ է այն երկրների հետ, որոնք մտադիր են պարեկել Հորմուզի նեղուցն ազատ նավարկություն ապահովելու համար, սակայն բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում:
Չինաստանը (հաշվի առնելով Թայվան կղզին) առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին այն խոշոր ընկերությունների թվով, որոնք մտել են Fortune Global 500-ի ցանկը:
«Հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները, ինչպես կիրականացվեն հայտարարված բարեփոխումները, ինչ ծավալով և արագությամբ։ Այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները»։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնած Բորիս Ջոնսոնի ազգությամբ թուրք մեծ պապին Օսմանյան կայսրությունում մեղադրել են հայերին պաշտպանելու մեջ:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը:
Փարիզի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Փարիզում եւՓարիզի տարածաշրջանում խմելու ջրի ճառագայթաակտիվության վտանգավոր մակարդակի մասին լուրերի տարածման առիթով:
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին, shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում հաղթելու առթիվ եւ վստահություն է հայտնել, որ նա գերազանց վարչապետ կլինի։
2019թ հունվար-ապրիլ ամիսներին կտրուկ ավելացել է Ռուսաստանի ազգաբնակչության միգրացիոն աճը` գերազանցելով վերջին 10 տարիների ցուցանիշը: Օտարերկրյա աշխատանքային միգրանտների թիվը Ռուսաստանում մի քանի անգամ ավելացել է, իսկ նրանց մեջ աշխատաշուկայում լեգալացվածների թիվը` կրճատվել:
«Արցախը պետք է լիարժեք ներգրավված և որոշիչ ձայն ունենա բանակցային գործընթացում: Դա մեզ համար գործնական որոշում է, քանի որ Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է: Եթե ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- ասաց Ա.Նաղդալյանը:
Բորիս Ջոնսոնը կգլխավորի Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունը: Հուլիսի 24-ին Լոնդոնի նախկին քաղաքապետ ու երկրի նախկին արտգործնախարար Ջոնսոնը կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետը:
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում գավառի առափնյա հատվածներում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը: Հաջողվել է փրկել 8 հոգու, իսկ 1-ը` անհետ կորած է:
Մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել կայծակի հարավածներից տեղատարափ անձրեւների ժամանակ, որոնք շարունակվում են Հնդկաստանի հյուսիսի Բիհարի նահանգում:
Պակիստանը պատրաստ է քննարկելու միջուկային զենքից հրաժարումը, եթե Հնդկաստանը դիմի նույնպիսի քայլի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին:
Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում:
Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ:
Արտասովոր բարձր ջերմաստիճանները, որոնք հաջորդ շաբաթ կհաստատվեն Ֆրանսիայում, վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնիկայի համար. երկրի հարավի «Գոլֆեշ» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկու ռեակտորները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը հենց այդ պատճառով: