Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հայտարարությանը հարկ է լուրջ չվերաբերվել. Արթուր Թովմասյան

Նախօրեին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում ընդգրկված խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը վերաբերում է Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի համաժամանակյա հայտարարությանը՝ Արցախը մայր Հայաստանին կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Թեմայի վերաբերյալ Արթուր Թովմասյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

«Կարևորելով այն փաստը, որ Արցախի խորհրդարանում գործող քաղաքական ուժերը համակարծիք են մեր երկրին վերաբերող նման հարցերին միասնական և արժանվույն պատասխան տալու հարցում, հարկ եմ համարում, որպես օրենսդիրի ղեկավար, նաև իմ կարծիքը հայտնել խնդրո առարկայի շուրջ։ Նախ, համարում եմ, որ ազատ տեղաշարժը մարդու իրավունքների իրացման կարևորագույն դրույթներից մեկն է, Արցախի Հանրապետության սահմանադրությամբ՝ յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետությունից դուրս գալու իրավունք, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացի և Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունք, և սահմանափակել այն, նշանակում է՝ դեմ գնալ ժողովրդավարական արժեքներին։ Հենց այդ իրավունքի իրացմանն է ուղղված Արցախի իշխանությունների կողմից նոր ճանապարհի կառուցման ծրագրի իրագործումը, որի դեմ հանդես գալ հայտարարությամբ, միևնույն է, թե՝ ոտնահարել մարդու իրավունքներին և ազատությանը վերաբերող ամենակարևոր դրույթներից մեկը։ Համոզված եմ նաև, որ նման հայտարարությունները կարող են Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, տանել փակուղի, որովհետև այդպիսի բաց ենթատեքստ ունեցող հայտարարությունները ստվեր են նետում ինչպես Հայաստան-ԵՄ համագործակցության և դրա հեռանկարների վրա, նաև բացահայտ հակասում են արցախյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումներին, որոնք արձանագրված են տարբեր փաստաթղթերով։ Համարում եմ, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հայտարարությանը հարկ է լրջորեն չվերաբերվել. միայն մեկ փաստարկ հակակշռում է այդ հայտարարության ողջ լրջությանը. նոր մայրուղու կառուցումը նաև անվտանգության ապահովման երաշխիք է՝ արկածախնդիր հարևան ունենալու պայմաններում և նաև հանդիսանում է պարենային անվտանգության հնարավորությունների զարգացման հեռանկարային նոր ուղի»։

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում ընդգրկված խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը…

Gepostet von Արթուր Թովմասյան / Artur Tovmasyan am Freitag, 12. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս