Բաժիններ՝

Չինաստանը հետաքրքրված է ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում

Չինաստանի իշխանութունները հետաքրքրված են ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում և պատրաստ են նպաստել այդ գործընթացին՝ ռուսաստանյան կողմի հետ միավորելով ջանքերը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին:

«Չինաստանը սպասում է, որ աշխարհում համաճարակային առումով իրավիճակը կարգավորվի, որպեսզի խիստ կանոններին հետևելով, կարողանանք միավորել Ռուսաստանի հետ մեր ջանքերը՝ վերականգնելու երկու երկրների ժողովուրդների միջև կանոնավոր հաղորդակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հստակեցրել է, որ ավիափոխադրումները առայժմ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ նույն երթուղով, Չինաստանի՝ միջազգային ավիափոխադրումների համար պաշտոնապես բաց բնակավայրերից մեկից:

Նշվում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մտադիր են այցելել Չինաստան կարևոր գործնական այցով՝ կապված գիտական ծրագրերի, ինչպես նաև հումանիտար օգնության փոխանակման հարցերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930