Բաժիններ՝

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8,4 հազար նոր դեպք. նվազագույն ցուցանիշը երկու շաբաթում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 8 հազար 404. սա ամենացածր ցուցանիշն է երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբից: Ըստ տվյալների ՝ ամենօրյա աճը նվազել է մինչև 1,7%, նախորդ օրվա 1,8%-ի համեմատությամբ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Վարակակիրների 2․924-ի (34․8%) մոտ ախտանշաններ չկան։

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում ակտիվ դեպքերը 234 հազար 516 են։

Նոր` 735 դեպք է հայտնաբերվել Մոսկվայում, 304-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 284-ը` Սվերդլովսկում և 242-ը` Վորոնեժի շրջաններում, իսկ 197-ը` Խանտի-Մանսիյսկում: Մեկ օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 10 հազար 386․ ընդհանուր առողջացածների թիվը հասել է մինչև 252 հազար 783-ի։ Ըստ շտաբի, ապաքինվածների քանակը կազմում է Ռուսաստանի Դաշնությունում վարակվածների ընդհանուր թվի 51% -ը։

Մեկ օրում 747 մարդ է ապաքինվել Մոսկվայում, 279-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 264-ը՝ Խանտի-Մանսիյսկում, 164-ը՝ Տուլայի շրջանում և 159-ը՝ Կրասնոյարսկի տարածաշրջանում: Օրվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 216-ով և կազմել 6 հազար 358 մարդ: Ըստ շտաբի տվյալների՝ մահվան ընդհանուր թիվը կազմում է Ռուսաստանում վարակվածների 1.3% -ը: Օրվա ընթացքում 32 մարդ է մահացել Մոսկվայում, 5-ը՝ Տվերի և Նիժնի Նովգորոդի շրջաններում, 4-ը՝ Յակուտիայի, Չելյաբինսկի, Լենինգրադի, Կալինինգրադի, Վլադիմիրի և Բելգորոդի շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս