Ռուսաստանից Ս-400 օդային պաշտպանության համակարգերը արդեն տեղափոխել են Թուրքիա։
Նեպալում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները խլել են 32 մարդու կյանք: Եվս 12-ը վիրավորվել են, իսկ 17-ն՝ անհետ կորել:
Օդանավակայանն արդեն վաղուց պատրաստ է, բայց ադրբեջանական բանավոր սպառնալիքները հաշվի առնելով՝ այն մինչ օրս պատշաճ կերպով չի գործարկվել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը հաստատելու մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությանը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի բյուջեն մնացել է անփոփոխ՝ պարզապես բաժիններին հատկացվող բյուջեների վերաբաշխումն է փոխվել. «150 միլիոն մանաթ՝ շուրջ 85 միլիոն դոլար կրճատել են՝ սոցիալական ապահովության, և ավելացրել պաշտպանական ոլորտին հատկացվող ծախսերին»:
Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը գործնականում շարունակում է պատերազմի պատրաստվել և զինվել մինչև ատամները:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում երկու մարդ է մահացել քաղաքացիական ուղղաթիռի ընկնելու հետևանքով:
Ֆիլիպիններում հուլիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ:
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, դրանք շարքում կան օտարերկրացիներ:
Աֆղանստանի արևելյան Նանգարհար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո տեսնում ենք որոշակի տեղաշարժեր Երևանից դեպի Ստեփանակերտ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ կա որոշակի ակտիվություն։ Տարասովը հիշեցրեց, որ Մնացականյանը երեք ժամ տևած բանակցություններ վարեց Բակո Սահակյանի, Մասիս Մայիլյանի հետ, և նրանք այնտեղ հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը 232 միլիոն դոլար արժողությամբ 7 տոննա կոկաին է առգրավել Հարավային Ամերիկայի ափի մոտ:
Ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չեն այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռիջկրեսթ քաղաքից 8 կիլոմետր դեպի արևելք:
Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սեպտեմբերի 1-ին կմասնակցի Լեհաստանում անցկացվելիք հիշատակի արարողություններին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը 4 օր տևողությամբ Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով:
Նախօրեին սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում ականապատված մեքենայի պայթյունից տուժած 11 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 11-ին քննադատորեն է արտահայտվել գաղտնարժույթների մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեությանը: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում:
Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը:
Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել ստեղծելու հանձնաժողով քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, որը կգործի մշտական հիման վրա:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները համաձայնության են եկել այն հարցում, որ հունիսին Չինաստանի կողմից ավելի քան 1 միլիոն բարել նավթի ներմուծումն Իրանից Թեհրանի դեմ ամերիկյան նավթային պատժամիջոցների խախտում է, սակայն առայժմ մտածում են, թե ինչ պատասխան կարող է տալ Վաշինգտոնը:
ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար: