Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կառավարությանը բողոք են հղել Չինաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով՝ Իրանի հետ համագործակցության համար:
Վենեսուելայի իշխանությունները խնդիր են դնում հասնել համապարփակ համաձայնությունների խաղաղ գոյակցության եւ հակամարտության կարգավորման շուրջը Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությոններում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:
Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության պահուստային ինքնաթիռը Մոսկվա – Երեւան ինքնաթիռի ուղեւորներով, որը հարկադրված դադարեցրել էր թռիչքը խցիկի ծխոտման պատճառով, վայրէջք է կատարել Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող ապարատ չի կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ էլ որեւէ այլ տեղ:
Իրանի ռազմական ուղղաթիռն ու նավը մոտեցել էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավին այն բանից առաջ, երբ ամերիկացիները Հորմուզի նեղուցում խոցել էին Իրանի անօդաչու թռչող ապարատը:
Ավստրալական «Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Համաշխարհային ստրկության ինդեքս» ամենամյա զեկույցը։
Անդրազգային հանցավոր սինդիկատներն ավելի ու վելի ազդեցիկ են դառնում Հարավ -արեւելյան Ասիայում, իսկ ապօրինի գործունեությունից նրանց կողմից ստացվող շահույթը հասել է աննախադեպ ծավալների:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների պատճառով, ինչպես նաեւ ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով:
Եվրամիության (ԵՄ) երկրները պետք է ավելի ծանրակշիռ մոտեցում մշակեն Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հիմանխնդրի լուծման նկատմամբ:
Պենտագոնը հիասթափված է Իսպանիայի կառավարության որոշումից ամերիկյան Abraham Lincoln ավիակրի գլխավորած մարտական խմբի կազմից թագավորության Mendes Nunes ֆրեգատը վերջնականապես հանելու որոշումից:
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 90-ի, եւս 31 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարություն։
Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտի Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 17-ին կայացվել են ազատազրկման դատավճիռներ
Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել:
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կազմակերպված անվտանգության տարեկան կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորմասեր) ուժերը Պարսից ծոցում կալանել են օտարերկյա նավ, որը մաքսանենգ վառելիք էր փոխադրում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկիրը կարող է փակել Որմզդի նեղուցը նավթի փոխադրման համար, սակայն չի ցանկանում դա անել:
Փրկարարները եւս 10 մարդու մարմին են հայտնաբերել Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրության ստուդիայի շենքը զննելիս, որտեղ սաստիկ հրդեհ է տեղի ունեցել:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը (Ceyhun Bayramov)։
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Քանդիլ շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ապաստարաններ են ոչնչացվել:
Իտալիայի Ֆինանսական գվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ գործողություն եւ 9 տոննա մարիխուանա առգրավել Սիցիլիայի Կատանիայի նահանգում:
Ճապոնիայի Կիոտո արեւմտյան քաղաքում անմիեի արտադության ստուդիայի շենքում, որտեղ հուլիսի 18-ին սաստիկ հրդեհ է տեղի ունեցել, փրկարարները հայտնաբերել են 10 մարմին:
Իրանին անհրաժեշտ չէդուրս գալ միջուկային գործարքից, բայց դրա կատարման աստիճանը կփոփոխակվի՝ կախված գործընկերների գործողություններից: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ուշադրությունը, որին բախվում է որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, ձանձրացուցիչ է:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Սուլեյման Օզքարաասլանի՝ մի քանի օր առաջ արած գրառումը քննարկման առարկա է դարձել Թուրքիայի մեջլիսում։
Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին:
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը:
Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։
Սուդանի անցումային Զինվորական խորհուրդը եւ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքը, հուլիսի 17-ի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր: