Բաժիններ՝

Լեհաստանը և Շվեդիան ԵՄ միակ երկրներն են, որոնք դեռ չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը

Եվրամիության անդամ պետություններից Շվեդիան ու Լեհաստանը միակն են, որոնք դեռևս չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը։ Այս մասին Euronews-ին հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից (ՀԿՎԵԿ)։ ԵՄ առողջապահական գործակալությունը նշել է, որ արգելափակման միջոցառումները ԵՄ ամբողջ տարածքում՝ ներառյալ նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան, հանգեցրել են վարակի 14-օրյա դեպքերի 80% անկման՝ ապրիլի 9-ին արձանագրված վարակի գագաթնակետից ի վեր: Սակայն, Լեհաստանում և Շվեդիայում 14-օրյա դեպքերի ցուցանիշները շարունակում են աճել։ Հունիսի 11-ի դրությամբ Շվեդիայի առողջապահական մարմինները գրանցել են հիվանդության հաստատված 48 228 դեպք, ինչպես նաև 4 814 մահացության դեպք։ Երկրի վարակակիրների գրեթե երկու երրորդը կազմող 29 811 դեպքերի մասին հաղորդվել է ապրիլի 23-ից հետո, ինչը կազմում է նույն ժամանակվանից ի վեր 31 երկրներում նկատվող դեպքերի ընդհանուր թվի 6% -ը:

Լեհաստանը հաղորդել է 28 201 հաստատված դեպքի մասին․ միայն անցած հանգստյան օրերին գրանցվել է ավելի քան 1150 դեպք, որոնց առնվազն կեսը հայտնաբերվել է ածխի հանքում աշխատողների շրջանում: Վարշավան, որը հետաձգել է նախագահական ընտրությունները համավարակի պատճառով, մայիսի կեսերին սկսել է մեղմացնել արգելափակումները․ արդյունքում վերաբացվել են ձեռնարկությունների մեծ մասը՝ ներառյալ բարերն ու ռեստորանները։ Երկիրը նաև հայտարարել է, որ հունիսի 13-ին կվերաբացի իր սահմանները ԵՄ անդամ պետությունների հետ։ «Այցելուները Լեհաստանի տարածք ազատ ելք ու մուտքի իրավունք կունենան։ Նրանք մեկուսացման ռեժիմում չեն գտնվի»,- այս մասին նշվել է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Շվեդիան կրկնօրինակեց եվրոպական միտումը՝ չկիրառելով խիստ արգելափակում՝ փոխարենը բնակչությանը կոչ անելով ինքնակամ ձեռնարկելու սոցիալական հեռավորության միջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930