Հնդկաստանի արևելքում առնվազն 17 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV
Հնդկաստանի Օդիշայի արեւելյան նահանգում առնվազն 17 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղման պատճառով: Ինչպես օգոստոսի 31-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, վարարաջուրը վնասել է ավելի քան 10,3 հազար տուն նահանգի 30 օկրուգներից 20-ում՚
Ինչպես նեշել է հեռուստաալիքը, հեղեղումը վնասներ է հասցրել մի տարածքի, որտեղ բնակվում է 1,4 միլիոն մարդ 3 256 գյուղերում: Իրավիճակը սաստկանում է այն պատճառով, որ մուսունային տեղատարափ անձրեւները նաեւ դարձել են տեղի ջրամբարի գերլցման պատճառ, ինչի հետեւանքով ստիպված են եղել բացել Հիրակունդ ամբարտակի ջրարգելակները եւ թողնել ջուրը:
Դա նունյպես հանգեցրել է մի շարք բնակավայրերի ջրածածկման: Ներկայումս իշխանությունները կազմակերպում են տարերքից փախածների ժամանակավոր տեղավորման ճամբարներ: Տուժածներին ապահովում են սննդով եւ առաջին անհրաժեշտության իրերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: