«Մոսկվան առավելագույնը մինչև 2021 թվականի գարուն կհաղթահարի կորոնավիրուսը»․ Սոբյանին
Մոսկվան առավելագույնը կես տարվա ընթացքում կհաղթահարի կորոնավիրուսը, ուրբաթ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է tass.ru-ն։
«Ես վստահ եմ, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, գուցե վեց ամիս առավելագույնը, մենք վերջնականապես կհաղթահարենք կորոնավիրուսը։ Դրա ուղղությամբ աշխատում են ռուս գիտնականներ, համաշխարհային գիտնականներ, մոսկովյան գիտնականներ»,- ասել է նա։
Սոբյանինի խոսքով՝ այժմ ստեղծվում են արդյունավետ պատվաստանյութեր և դեղեր, բժշկական տեխնոլոգիաներ։
«Առաջին ռուսական պատվաստանյութն արդեն առկա է և գրանցված։ Կարծում եմ՝ դրա անալոգները շուտով նույնպես կհայտնվեն»,- ասել է Սոբյանինը մանկավարժական խորհրդի նիստում: