 
                        Աբու Դաբիում պայթյուն է որոտացել սրճարանում
 
                                    Մեկ մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 31-ին որոտացել է Աբու Դաբիի ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Մայրաքաղաքի ոստիկանության տեղեկատվությամբ՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ գազի բալոնի պայթյունը:
«Ոստիկանության աշխատակիցները կատարում են շենքի բնակիչների տարահանման՝ իրենց պարտականությունները:
Ոստիկանությունը նաեւ շրջապատել է պատահարի շրջանը՝ անվտանգության ապահովման նպատակով»,- ասված է իրավապահ մարմինների հայտարարության մեջ, որը մեջբերում է WAM գործակալությունը:
Միջադեպի հետեւանքով նաեւ տուժել է մի քանի մարդ, նրանք ստացել են թեթեւ եւ միջին աստիճանի ծանրության վնասվածքներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են բուժհիմնարկներ՝ նրանց առաջին օգնություն ցույց տալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        