ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիայիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Այդ մասին հայտարարել է Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Չան Տուան Անն՝ ամփոփելով ԱՍԵԱՆ-ի երկրների էկոնոմիկայի նախարարների՝ օգոստոսի 22-ից մինչեւ 30-ը հեռակապի ռեժիմով տեղի ունեցած 52-րդ խորհրդաժողովի արդյունքները, օգոստոսի 31-ին հաղորդել է «Նյան զան» թերը:
«Նախարարները համաձառնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել է Վիետնամը որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար»,- հայտնել է Չան Տուան Անը:
Նրա խոսքով, քննարկումները նաեւ վերաբերել են համագործակցության ընդլայնմանը դաշինքի եւ նրա հանգուցային գործընկերների միջեւ, որոնք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Բացի դրանից, կայացել են կոնսուլտացիաներ ԱՍԵԱՆ + 3 ձեւաչափով՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կայացած բանակցությունների արդյունքներով նախարարներն ընդունել են տարածաշրջանային տնտեսության վրա COVID-19-ի բացասական ներգործության մեղմացման գործողությունների պլան եւ համավարակի դեմ պայքարի համար տնտեսական կապերի ամրապանդման համատեղ նախաձեռնություն: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում է Հարավ – արեւելյան Ասիայի տասը երկրկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2020 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով անցել է Վիետնամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: