«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից». Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունը

Օգոստոսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի «Anadolu» պետական գործակալության՝ ԱԱԽ-ի հայտարարության մեջ նշվել է հետևյալը.

«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից և պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել երկար ժամանակ անց»։

Բացի դրանից Հայաստանի ղեկավարությանը կոչ է արվել «զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ հավատարիմ մնալով վերցրած պարտավորություններին»։

Հայարարության մեջ Հայաստանից բացի անդրադարձ կա նաև Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեներին, Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանն, ու այլ թեմաների:

Տեսանյութեր

Լրահոս