Կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը

Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA-ն, արարողությունը տեղի է ունեցել 115 երկրների 265 հյուրերի ներկայությամբ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդում է տվել դատական իշխանության ղեկավարի և արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց ներկայությամբ:

Նախագահը երդվել է լինել Իսլամական Հանրապետության Սահմանադրության և ռեժիմի պահապանը և ջանք չխնայել ժողովրդի խնդիրները լուծելու համար:

Երդման արարողությանը մասնակցել են  Նիկոլ Փաշինյանը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, , Ալժիրի վարչապետ Այմեն Բենաբդերահմանը, Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանին, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և այլք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031