
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

1 օրում ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 4-ին կորոնավիրուսի պատճառով այդ երկրում 122 մահվան դեպք է արձանագրվել։
Նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքով՝ 1 չափաբաժին պատվաստում ստացածների թիվը Թուրքիայում հասել է 66․54 տոկոսի։ Ամենից քիչ պատվաստումներ են կատարվել Ուրֆայում, Մարդինում, Բիթլիսում, Դիարբեքիրում, Մուշում, Բաթմանում, Բինգյոլում, Գյումուշհանեյում և Իգդիրում։