Բաժիններ՝

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա», – նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031