«Թբիլսերվիս գրուպ»-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և հանդիպում են պահանջում քաղաքագլուխ Կալաձեի հետ
«Թբիլսերվիս գրուպ» մունիցիպալ ընկրության աշխատակիցները գործադուլ են հայտարարել, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքի պայմանների բարելավում։
Բողոքողները հավաքվել են «Թբիլսերվիս գրուպ»-ի գրասենյակի մերձակայքում, որը գտնվում է Թբիլիսիի Բալիաշվիլի փողոցում, եւ հանդիպում են պահանջում ընկերության ղեկավարության ու քաղաքագլուխ Կախա Կալաձեի հետ:
Գործադուլավորների խոսքով՝ ընկերության ղեկավարության հետ մեկ հանդիպում արդեն կայացել է եւ հաջողվել է պայմանավորվել աշխատանքի հին գրաֆիկին վերադառնալու հարցում: «Ինչի՞ն կարող է բավարարել 744 լարին: Միթե դա աշխատավարձ է:
Նաեւ մեր մեքենաներն են անսարք վիճակում. մեկ այս մասն է փչանում, մեկ՝ մյուսը»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը: Գործադուլավորները նաեւ հայտարարում են, որ աշխատում են ծանր պայմաններում. մեքենաներն անսարք վիճակում են, ընկերությունը չի ապահովում դրանց սեզոնային ձեւը, եւ նույնիսկ ամռանն իրենք հարկադրված են աշխատել ձմեռայինի ձեւով, հաղորդել է ռադիո Sputnik-ը: