Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են պայմանական ահաբեկիչներին ուզբեկա-աֆղանական սահմանին
Ռուսաստանի եւ Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները աֆղանական սահմանին անցկացվող զորավարժությունների ընթացքում իրականացրել են պայմանական ահաբեկիչների կողմից վերցված բնակավայրի ազատագրման համատեղ գործողություն: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը:
«Գործնական գործողությունների ընթացքում «Թերմեզ» զինափորձարանում հատուկ նշանակության ուժերը մշակել են բնակավայրի շրջափակման հարցեր, պայմանական ահաբեկիչների խմբերի հետապնդում, որոնք դուրս են թռչել շրջափակման շրջանից, նրանց ոչնչացում եւ ուղղորդել օդուժի հարվածները: Զրահատեխնիկայից օգտագործվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Մի-35 հարվածային ուղղաթիռներ եւ հաստիքային հրաձգային զենք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի եւ Ուզբեկստանի համատեղ վարժանքներն անցկացվում են «Թերեզ» զինափորձարանում՝ հարեւան Աֆղանստանում իրադրության ապակայունացման ֆոնին: Նրանց նպատակը հնարավոր սպառնալիքներիg դիմագրավելու վարժվածությունն է եւ Կենտրոնասիական տարածաշրջանում անվտանգության ապահովման ու կայունության պահպանման գործնական գործողությունները: Վարժանքներին մասնակցում են ՌԴ-ի եւ Ուզբեկստանի զինված ուժերի 1,5 հազար զինծառայողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: