Թաիլանդում ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող պատվաստանյութեր վաճառող տղամարդու
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը երեք ամիս շարունակ սոցիալական ցանցերում հաջող կերպով վաճառել է կորոնավիրուսի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութեր: Այս մասին հայտնել է Թաիլանդի ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունը:
45-ամյա քաղաքացին իր գովազդն է տեղադրել սոցիալական ցանցերի իր հաշիվներում և պնդել, թե ներմուծում է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութեր ԱՄՆ-ից, ինչպես նաև Sinopharm՝ Չինաստանից: Մինչդեռ երկրում պատվաստումներն իրականացվում են անվճար՝ Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով:
3 ամիսների ընթացքում հանցագործը 50 հաճախորդից կարողացել էր աշխատել ավելի քան 6 հազար ԱՄՆ դոլար: