Բաժիններ՝

Հրդեհի հետևանքով հինգ առևտրական նավ է այրվել Իրանի Գանավե նավահանգստում

Օգոստոսի 5-ի առավոտյան հրդեհի հետեւանքով հինգ առեւտրական նավ է այրվել Իրանի Գանավե նավահանգստում (Բուշերի հարավային նավահանգիստ): Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Գոլամռըզա Մեհրջային:

«Միջադեպը տեղի է ունեցել 05:00-ին (Երեւանի ժամնակով 04:30-ին) նավամատույցի մոտ,- մեջբերում է նրա խոսքը գործակալությունը:- Այրվել է հինգ առեւտրական նավ, որոնցից չորսը եղել են բեռով, իսկ մեկը բեռնման էր սպասում: Հաշվի առնելով, որ բազմաթիվ նավեր են կանգնած եղել խարիսխ ձգած՝ Գանեվե նավահանգստի մուտքի մոտ՝ մենք ստիպված էինք ոչ քիչ ջանքեր գործադրելու, որպեսզի քարշակենք կրակով բռնկված նավերը, եւ այդ կարպ փրկենք մնացածները»:

Սկսվել է միջադեպի հետաքննություն: Գանավե նավահանգստի մուտքի մոտ եղել է հազարից ավելի նավ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս