Բաժիններ՝

Վրաստանի համաճարակային իրավիճակը մնում է տագնապալի

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 41 հազար 907 թեստ. 25 հազարը՝ հակագենի, 16 հազար 740-ը՝ ՊՇՌ թեստ, նաեւ հայտնաբերվել է վարակման 3780 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 2052 մարդ, համավարակի սկզբից ի վեր վարակի դեմ կարողացել է պայքարել 395 հազար 505 մարդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 30 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 6016 մարդ:

3780 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 1640-ը, Աջարիայում՝ 628, Իմերեթում՝ 395, Քվեմո Քարթլիում՝ 170, Շիդա Քարթլիում՝ 172, Գուրիում՝ 70, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 199, Կախեթում՝ 299, Մցխեթ-Մթիանեթում՝ 102, Սամցխե-Ջավախքում՝ 84, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 21:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 38 հազար 806-ի, նրանցից 6369-ը ստացիոնար բուժման կարիք ունեն:

1285 հիվանի վիճակը ծանր է, 273-ը միացված են արհեստական շնչառության սարքին: 2472 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 29 հազար 965 ախտահարված բուժընթաց է անցնում տանը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս