Եվրամիության 28 պետությունների դեսպանները դեկտեմբերի 17-ին հաստատել են կես տարով՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 31-ը, ՌԴ-ի դեմ սեկտորալ տնտեսական պատժամիջոցների գործողության երկարաձգումը:
Փարիզի դատախազությունը նախաձեռնել է Ստրասբուրգում կատարված ահաբեկչական գործողության նախնական հետաքննությունը:
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը։
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի եւ ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եփրատի արևելքում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին հայտարարությունից հետո թուրք-սիրիական սահմանին աշխուժություն է նկատվում։
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը:
Կոլումբիայում առնվազն 13 մարդ է տուժել Կորդովա հյուսիսային նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հերթական անգամ հազարավոր մարդիկ են լույս դեկտեմբերի 17-ի գիշերը Բուդապեշտի փողոցներ դուրս եկել ի նշան Վիկտոր Օրբանի կառավարության գործողությունների, մասնավորապես վերջերս հավանության արժանացած աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների դեմ բողոքի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել է Հռոմի քահանայապետի 82 տարին։
Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն առաջիկա չորս տարում:
Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումն անուղղելի վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը:
Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ, ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիայի իշխանություններն ուշադրության կառնեն քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեների անցկացման մասին՝ «դեղին բաճկոնավորների» շարժման պահանջը, որոնց ընթացքում կքննարկվեն պետական կարեւորության հարցեր:
Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի բնակչության թիվը տարեցտարի պակասում է։ Վերջին 10 տարվա ընթացքում այս շրջանի բնակչության թիվը նվազում է տարեկան շուրջ 430-ով։ ՏԻՄ ղեկավար Էնվեր Սալիհ Դինչերը հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հատուկ արշավ է սկսել՝ տեղի բնակիչներին կրկին Չինե վերադարձնելու նպատակով։
Թուրքական «CNN Türk» լրատվամիջոցն ուշագրավ նյութ է պատրաստել Թուրքիայում անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների մասին։
«Խնդիրն այն է, որ Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որի 42-րդ հոդվածը պահանջում է ԱԷԿ-ի փակում և ներմուծում է նոր հսկող մարմին՝ «Եվրոատոմ», որը 2026 թ. արդյունավետորեն կարգելափակի ռուսական տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ-ում: Եթե շարունակենք այն, ինչ կատարվում է, նոր ԱԷԿ չենք ունենա»:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային հիմնական ուղղությունը Թուրքիան է։
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։
Իրանում նավթի արդյունահանումը նոյեմբերին նվազագույն ցուցանիշն է արձանագրել 2016 թվականի հունվարից ի վեր՝ պակասելով օրական մինչեւ 3,01 մլն բարել:
«Ես կարծում եմ՝ կա որոշակի պլան, 5 շրջանի հանձնման պրոյեկտ կա։ Հասկանալի է նաև այն, որ դա կոմպրոմիսային պլան է։ Ադրբեջանը հրաժարվում է պատերազմից, Երևանի կոմպրոմիսը հստակ է, Բաքվի հնարավոր կոմպրոմիսների մասին կարելի է ենթադրություններ անել»։
Գրանադա Հիլզում անցկացվող ամենամյա Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում «Հպարտ Հայեր» խումբը արժանացել է ժյուրիի բարձր գնահատակին՝ հայկական մշակույթը լավագույնը ներկայացնելու համար։
Վրաստանը 2018թ. օգոստոսից այլևս ցեմենտ չի ներկրում Թուրքիայից։ Պատճառն այն է, որ Վրաստանում գործող վրաց-գերմանական համատեղ ցեմենտի գործարաններից մեկի սեփականատերը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։
Ֆրեզերի ինստիտուտի մասնագետները հրապարակել են մարդու ազատությանը վերաբերող հետազոտության արդյունքները: Հետազոտությունում հաշվի են առնվել տարբեր չափանիշներ՝ քաղաքական ռեժիմներ, տնտեսական զարգացվածություն, անձնական և հանրային բարեկեցության մակարդակ:
«Եթե Ղազախի և Աստաֆայի հատվածի պահպանությունը հանձնում են սահմանապահ ծառայության պահպանությանը, ապա այստեղ երկու խնդիր կա, առաջինը՝ սա ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի ուժեղացում է, այլ թուլացում»։
Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակիցների և ոստիկանության միջև:
Միք Մալվանեյը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: