Առնվազն 13 մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավար Ջեյս Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն:
Թբիլիսիի Վազիսուբանի արավարձանում ավազակային հարձակում է կատարվել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա:
Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը. դեկտեմբերի 21-ին այնտեղ վայրԷջք է կատարել առաջին մարդատար ինքնաթիռը:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր տուժել է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ:
Մետրոյի մոտ 8 կայարան կկառուցվի, ինչպես նաև ուղևորները հնարավորություն կունենան Սամգորիից վերգետնյա մետրոյով տեղափոխվել օդանավակայան:
Առնվազն հինգ մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով:
Ջեյմս Մեթիսը որոշում է ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով:
Միացյալ Նահանգները մտադիր է փակել իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆ բնակավայրի շրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է Աֆղանստանից մոտավորապես 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման պլան պատրաստել:
Քվեարկության հեռարձակումը կատարվել է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին»,- «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին:
Համացանցի թուրքական տիրույթում մեծ իրարանցում է առաջացրել «FIFA 2019» համակարգչային հայտնի ֆուտբոլային խաղում Թուրքիայի սահմանների քարտեզը։ Բանն այն է, որ հրապարակված քարտեզում չեն երևում Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող որոշ նահանգներ։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կան արագացված քայլեր՝ հայկական կողմի դիրքորոշման վրա ազդելու նպատակով։ Ակնհայտ է նաև, որ այդ աշխատանքը տարվելու է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը դեռ այս ամենին պատասխանողի, արձագանքողի դերում է»։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ժողովներից մեկին, որի ընթացքում վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե որքան ահաբեկչություն է կանխվել վերջին երկու տարիների ընթացքում երկրում։
Թուրքիայում երկու ընկեր պարզել են, որ նշանված են միևնույն աղջկա հետ:
Միացյալ Նահնագներն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսայի Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրորդ հանդիպումը կանցկացնեն 2019 թվականի սկզբին և կհասնեն առաջընթացի Կորեական թերակղզում միջուկային զենքից ձերբազատվելու հարցում:
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում Ադրբեջանի ղեկավարությունը դիտավորյալ նշանակել է այնպիսի մարդու, որն ունակ է բանակցել և առաջ մղել Ադրբեջանի հետապնդած շահերը:
Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կառլեն Պետրոսյանը:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին, ճեպազրույցում վերահաստատել է վերջինիս հայտարարությունը:
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։
Կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ Ռուսաստանի վրա Brexit-ի ազդեցությունը կլինի նվազագույն եւ միջնորդավորված։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում հայտարարել թ, որ համաձայն թ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հաղթված է։
ԱՄՆ-ի Սենատում հանդես են եկել նավագնացության համար Կերչի նեղուցի ազատագրման «կոշտ գործողության» օգտին: Նախագահ Դոնալդ Թրամփին նման քայլի է կոչել սենատորների գրեթե կեսը:
Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Իրանում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշումների մասին։
Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքի ընդհատումները կազդեն բոլոր այն չվերթների վրա, որոնց թռիչքները պլանավորված են դեկտեմբերի 20-ին: