Առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել ուժգին հրդեհի հետեւանքով, որը նախօրյակին բռնկել է Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքի՝ Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում:
Չինաստանում բարեփոխումների եւ արտաքին աշխարհի հետ համագործակցելուն միտված քաղաքականության իրականացման գործընթացում հաջողվել է վճռորոշ հաղթանակի հասնել կոռուպցիայի դրսեւորումների դեմ:
Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել այն ձերբակալվածներից մեկին, որոնք կապված են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն սարքած Շերիֆ Շեքաթի հետ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը:
Թուրքիայում փորձարկում են «ÇAFRAD» (Չաֆրադ) ռազմածովային բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգերը: Դրանք արտադրվելու են Թուրքիայի «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության և երկրի ռազմարդյունաբերության տնօրինության միջև կնքված պայմանագրի «FAZ-1» նախագծի շրջանակներում:
Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն փաստաթղթի մասին, ըստ որի` Հայաստանում բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականներ չպետք է լինեն։
Տասնյակ իսպանացիներ են մերկացել Բարսելոնայի բանուկ հրապարակում՝ ի նշան բողոքի նորաձեւության բրենդների արտադրանքի կազմում մորթու եւ կաշվի օգտագործման դեմ:
«Պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»:
Թուրքիան գնողունակության առումով զգալիորեն զիջում է Եվրամիության անդամ և թեկնածու երկրներին։ 37 եվրոպական երկրների ցանկում այս երկիրը գնողունակության ցուցանիշով 29-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Առանց Բրյուսելի հետ համաձայնության Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը գրեթե հաստատապես կնվազեցնի Միացյալ Թագավորության վարկային վարկանիշը:
Իրենց մասնագիտական գործունեության պատճառով լրագրողներին ամենից հաճախ բանտ նետող երկիրը Թուրքիան է։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) կողմից դեկտեմբերի 13-ին հրապարակված զեկույցից։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններով է հանդես եկել. «Այսօր առկա տեխնիկան ու զենքերը մեզ թույլ են տալիս ճշգրտության բարձր աստիճանով ու մեծ ավերիչ ուժով վերացնել օկուպանտների ցանկացած ռազմական կետ»,- Բաքվում զինվորականներին բնակարանների սեփականության վկայականներ հանձնելիս ասել է նա՝ ավելացնելով.
«Կարող եմ ասել, որ մեր հաջող գործողությունների արդյունքում այսօր մեր վերահսկողության տակ է անցել նախիջևանյան ուղղությամբ 11 000 հա տարածք»,- ասել է Ալիևը։
Ամերիկացիների շրջանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որի արդյունքներով՝ դեմոկրատները հսկողություն ստացան Ներկայացուցիչների պալատի նկատմամբ:
Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է ընդունել չեղարկել իր մասնակցությունը «Մեծ յոթնյակում» հանրապետության նախագահությանը նվիրված արարողությանը, դրա փոխարեն նա Փարիզում խորհրդակցություն կանցկացնի համազգային խնդիրների շուրջ՝ կապված «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների հետ:
Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը:
Եվրամիության 28 պետությունների դեսպանները դեկտեմբերի 17-ին հաստատել են կես տարով՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 31-ը, ՌԴ-ի դեմ սեկտորալ տնտեսական պատժամիջոցների գործողության երկարաձգումը:
Փարիզի դատախազությունը նախաձեռնել է Ստրասբուրգում կատարված ահաբեկչական գործողության նախնական հետաքննությունը:
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը։
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի եւ ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եփրատի արևելքում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին հայտարարությունից հետո թուրք-սիրիական սահմանին աշխուժություն է նկատվում։
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը:
Կոլումբիայում առնվազն 13 մարդ է տուժել Կորդովա հյուսիսային նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հերթական անգամ հազարավոր մարդիկ են լույս դեկտեմբերի 17-ի գիշերը Բուդապեշտի փողոցներ դուրս եկել ի նշան Վիկտոր Օրբանի կառավարության գործողությունների, մասնավորապես վերջերս հավանության արժանացած աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների դեմ բողոքի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել է Հռոմի քահանայապետի 82 տարին։
Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: