Թուրքիայում հրշեջներին հաջողվել է մեկուսացնել անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը
Թուրք հրշեջները եւ պրոֆիլային ծառայությունների մասնագետները վերահսկողության տակ են վերցրել անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը, որոնք հանապետւթյունում մոլեգնում են անցյալ շաբաթվանից: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«208 անտառային հրդեհներից ջանքերի մոբիլիզացման շնորհիվ հաջողվել է մեկուսացնել 196-ը: Շարունակվում է պայքարը 12 օջախների դեմ,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Այս պահին հրդեհերը դեռ շարունակվում են, այդ թվում Անթալիայի եւ Մուղլայի առողջավայրային նահանգներում: Սակայն իշխանությունների պնդումներով, ներկայումս բնակելի շրջանների եւ տուրիստական օբյեկտների համար վտանգ արդեն չկա:
Այրվել են հազարավոր հեկտարներով անտառներ: Անտառային սաստիկ հրդեհները հանրապետությունում սկսվել են հուլիսի 29-ին: Դրանք տարածվել են ափի մի շաք շրջաններում, որտեղ առողջավայրեր են գտնվում, այդ թվում Անթալիայի եւ Մուղլայի նահանգներում:
Հաղորդվել է ափամերձ գոտում երկու հյուրանոցների, ինչպես նաեւ մի քանի հարյուր բնակելի տների տարահանման մասին:
Հրշեջները մինչեւ հիմա փորձում են հաղթահարել աղետը մի շարք շրջաններում, բայց բնակավայրերի համար վտանգ արդեն գործնականում չկա: Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության տեղեկատվության համաձայն՝ տարերային աղետի զոհերի թիվը հասել է ութի, տուժել է ավելի քան 850 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: