Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը սկսվելու է օգոստոսի 27-ին:
Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց: Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը, հայտնել է Իրանի բանակի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 26-ին կարգադրել 1 300 միավոր բնակարանի համար նոր շրջան ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափի Դոլեւ հրեական բնակավայրում, որտեղ օգոստոսի 23-ին պաղեստինցի արմատականների կողմից նետված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու հետեւանքով զոհվել է մի իսրայելուհի: Այս մասին հայտնել է նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը:
Աբխազիայի նախագահի՝ օգոստոսի 25-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,55 տոկոս: Այդ մասին հայտնել է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Թայմուրազ Գոգիան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերձավորարեւելյան հիմնադխնդրի կարգավորման ամերիկյան պլանի քաղաքական բաղադրիչը կարող է ներկայացվել մինչեւ Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գլխավոր ցանկությունը եւ հիմնական նպատակը համարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը հանրապետության կազմ: Այս մասին Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին գրել է Facebook-ում:
Իսրայելը պետք է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի եւ Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետեւանքներ է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետին աշխատանքից հեռացնելուց հետո երկրի ներքին գործերի նախարարության հրամանով աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի ևս 8 պաշտոնյա: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Միջուկային գործարքով նախատեսված հանձնառությունները կրճատելու եւ իրենց խոստումների կատարմանը վերադառնալու համար համաձայնագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետ տալու Իրանի նախաձեռնությունը հնարավորություն է տալիս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել Յոթի խմբի (G7) Բիարիցի գագաթնաժողովին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ժամանմանը, բայց չի ցանկացել հանդիպել նրա հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն անցած գիշեր հեռախոսով կապվել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչների հետ եւ բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ցանկություն հայտնել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։
Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի ազդանշան է տվել նիկելի հանքաքար տեղափոխող բեռնատար նավը, ինչից հետո դադարելէ կապի դուրս գալ: Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է An Nahar թերթը:
Կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը ութին ) ուժի մեջ է մտել Սոլսբերիի միջադեպի պատճառով ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրանետիչներով երկու նոր հատուկ ավտոմեքենա քաղաքի մայրցամաքային մասի Ցուեն Վանի շրջանում ցուցարարների խմբին ցրելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան:
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ պահելու որոշումը լայն քննադատության է արժանացել:
Այս հսկայական սառցեպատ կղզին դարձել է հակասական քննարկումների եւ Թրամփի՝ Կոպենհագեն այցի հետաձգման պատճառ: Գրենլանդիան Դանիայի թագավորության ինքնավար տարածք է եւ երբ նախագահ Թրամփը ԱՄՆ-ի կողմից առաջարկեց այն գնել, Դանիայի վարչապետն այդ առաջարկն «անհեթեթ» անվանեց: Ձեւակերպումը վիրավորեց ԱՄՆ նախագահին։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այդ երկրում բնակվելու կամ աշխատելու իրավունք ունեցող 919․061 օտարերկրացի կա։
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում, ապրում է 113-ամյա Այշե Ուչարը: Երբ 1907 թվականին նա լույս ախարհ եկավ, Օսմանյան կայսրության գահին բազմած էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը։ Այդպիսով թուրք տատիկը ժամանակակիցն է եղել վերջին երեք օսմանյան սուլթանների:
Թուրքական «Մաքուր օդի իրավունքի հարթակ» կազմակերպության տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության առումով Թուրքիան աշխարհում 10-րդ տեղում է։
Ռուսաստանի քաղաքացիների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) վստահ է, որ 20 տարի անց երկրի տնտեսության մեջ եւ ֆինանսական ոլորտում իրավիճակը չի փոխվի:
ՉԺՀ-ի իշխանությունները պետք է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Այս մասին ինչպես WeChat սոցիալական ցանցում հայտնել է Չինաստանի կոմկուսի պաշտոնական պորտալը, հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
Թուրքիան 112-րդն է ամենից շատ բնական աղետների ռիսկի ենթակա երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական «Ajans Pres» գործակալությունը՝ հղում կատարելով «Համաշխարհային ռիսկերի զեկույցին» (The World Risk Report):
Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։
Մոտ օրերս ֆրանսիական Բիարից քաղաքում կմեկնարկի Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի` հենց հոգեկան խնդիրներն են, որ թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով: