Աֆղանստանին նվիրված G7-ի վիրտուալ գագաթնաժողովը կանցկացնեն Բայդենը և Ջոնսոնը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են G7-ի վիրտուալ գագաթնաժողով անցկացնել Աֆղանստանում ստեղծված իրադրության համատեղ մոտեցումը քննարկելու համար: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից, Բայդենը եւ Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրադրությունը:

«Նրանք պայմանավորվել են G7-ի ղեկավարների վիրտուալ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ՝ ընդհանուր ռազմավարությունը եւ մոտեցումը քննարկելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բայդենը եւ Ջոնսոնը քննարկել են ապագայում Աֆղանստանի նկատմամբ դաշնակիցների միջեւ սերտ համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փախստականներին եւ խոցելի աֆղանցիներին օգնություն տրամադրելու հնարավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031