 
                        ԱՄՆ-ի դեսպանատուն․ աֆղան փախստականների վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածություն չկա
 
                                    Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի առաջ քաշած այն պնդումները, թե աֆղան փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է, որ անհիմն են այն պնդումները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կա գաղտնի համաձայնություն աֆղան փախստականների վերաբերյալ»,- ասվում է դեսպանատան Twitter-ի էջում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        