
Թալիբները ցանկանում են հանդիպել Աֆղանստանի կառավարության նախկին անդամների հետ. Reuters

«Թալիբան» արմատական շարժման ղեկավարներն առաջիկա 48 ժամում պլանավորում են հանդիպել Աֆղանստանի նախկին կառավարության ազդեցիկ անդամների հետ: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե երկրի նոր կառավարությունում կլինեն արդյոք Աֆղանստանի նախկին վարչակազմերի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: